ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլը եւ ԵԺԿ քաղաքական խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը միանշանակ դատապարտել են Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի իշխանությունների պահվածքը եւ պատգամավորներին ուղղված սպառնալիքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստի մենարկին, ԵԺԿ նախագահ Յոզեֆ Դոլը եւ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը, ի պատասխան իմ կողմից բարձրացված մտահոգության` Բունդեսթագի պատմական որոշման եւ դրան հաջորդված թուրքական սպառնալիքների առնչությամբ, միանշանակ դատապարտել են Թուրքիայի իշխանությունների պահվածքը եւ պատգամավորներին ուղղված սպառնալիքները: Թեման իր շարունակությունը կստանա լիագումար նիստում, երբ քննարկման առանցքում կլինի Թուրքիան»,-գրել է նա:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 20-ին, Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: