ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հարցազրույցի ժամանակ շփոթել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին:

Շփոթմունքը տեղի է ունեցել հաղորդավար Չառլի Ռոուզի հետ զրույցի ժամանակ, որի հետ Բայդենը քննարկել է Սիրիայի եւ ԻՊ-ի նկատմամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ռազմավարությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Washington Free Beacon-ը:

«Մենք շարունակում ենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի հասնենք կարգավորման, որն իշխանությունից կհեռացնի Սադամին, նրան կստիպի հեռանալ»,- հայտարարել է Բայդենը: Ռոուզն ուղղել է զրուցակցին, ինչին հետո նա ներողություն է խնդրել. «Ներողություն եմ խնդրում, Ասադին»: