Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը իր պաշտոնական ֆեյբսուքում ծաղրանկարներ է հրապարակել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության ժողովրդական քվեարկության արդյունքների վերաբերյալ, հայտնում է   Gazeta-ն:

Charlie Hebdo-ում պատկերված է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, որն իր մերկ հետույքն է ցուցադրում իրեն նայող շներին: Անպարկեշտ շարժումն ուղեկցվում է գրությամբ. «Brexit. Վայելեք»:

«Դուք գուցե այլեւս երբեք չտեսնեք դա», — հավելել են նկարիչները:

Երկրորդ նկարում տղամարդը, որի ձեռքին ճամպրուկ կա, ասում է.  «Վերադառնում եմ մայրիկի մոտ ապրելու» եւ Եվրամիության դրոշ հիշեցնող զգեստ հագած կնոջից հեռանում է դեպի Եղիսաբեթ II-ին նման կինը:

«Ամուսնության 43 տարուց հետո Անգլիան որոշել է ամուսնալուծվել Եվրոպայից», — նկարը մեկնաբանել են ծաղրանկարիչները: