Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում անհայտ անձինք «Ադրբեջան» համայքի նախագահ, գործարար Շահին Բեյլերովին պատկանող մի քանի օբյեկտ են պայթեցրել (խանութ, սրճարան, ավտոլվացման կետ, ավտոմեքենաներ):

Բեյլերովն ԱՊԱ գործակալությանը հաղորդել է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը, այդ պատճառով զոհեր չկան:

Պայթյունն իրականացվել է հեռահար կառավարմամբ: Այն իրականացնողների մասին ոչինչ հայտնի չէ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: