Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է այնքան կառուցողական լինի, որքան հնարավոր է: Այդ մասին երեքշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը` ժամանելով ԵՄ-ի գագաթնաժողովին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եվ ԵՄ-ի գագաթնաժողովին կհայտնեմ, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից, բայց այդ գործընթացը պետք է այնքան կառուցողական լինի, որքան հնարավոր է, եւ ես հավատում եմ, որ նման արդյունքը հնարավոր է,-արձանագրել է Քեմերոնը: Մենք չենք պատրաստվում թիկունք դարձնել Եվրոպային: Այդ երկրները մեր հարեւաններն են, ընկերները, գործընկերները եւ դաշնակիցները»:
«Մենք կձգտենք առեւտրի, համագործակցության եւ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ ամենասերտ հարաբերությունների», - հավաստիացրել է բրիտանական վարչապետը:





























