Բրիտանական Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը հրաժարվել է հեռանալ պաշտոնից, իսկ կուսակցականների կողմից անվստահության քվեն հակասահմանադրական է կոչել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով BBC-ն:

«Ես մեր կուսակցության առաջնորդ եմ ընտրվել ժողովրդավարական ճանապարհով՝ նոր քաղաքականություն իրականացնելու նպատակով»,- հայտարարել է Քորբինը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրեն սատարել է «Լեյբորիստական կուսակցության անդամների 60%-ը»: «Ես նրանց չեմ դավաճանի՝ պաշտոնաթող լինելով»,- գրել է Քորբինը:

Լեյբորիստական կուսակցության պատգամավորները որոշել են անվստահություն հայտնել կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին:

Գաղտնի քվեարկության ընթացքում նրա հեռանալու օգտին քվեարկել է 172 պատգամավոր, դեմ՝ 40-ը: