Ֆրեզնոյում բացվելու է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի թանգարանը:
Անցյալ տարի Մտավոր վերածննդի հիմնադրամը, որի կենտրոնակայանը Երեւանում է, գնեց Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող Սարոյանի տունը՝ նպատակով ունենալով այն թանգարանի վերածել: Այս մասին գրում է Fresno Bee-ն:
Աշխատանքային խումբը տան վերանորոգման ծրագիր է մշակում: Ծրագրվում է նաեւ վերստեղծել տան ներքին հատվածը:
Հռչակավոր գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանն այդ տանն է անցկացրել կյանքի վերջին 17 տարիները:
Հիմնադրամը ծրագրում է թանգարանը բացել 2017 թվականին:




























