Նոբելյան մրցանակի դափնեկիրներն այս տարի կստանան իրական արտահայտությամբ ամենափոքր պարգեւավճարները վերջին տասնամյակում։ The Financial Times-ը հաղորդում է, որ ամենամյա վճարումների ինդեքսացիան սառեցվել է դեռեւս 8 տարի առաջ՝  ֆինանսական խնդիրների պատճառով։

Ստոկհոլմում հայտարարվող 6 անվանակարգերից յուրաքանչյուրում հաղթողի համար պարգեւավճարը կազմում  է 10 մլն շվեյցարական ֆրանկ կամ 1,5 մլն դոլար։ Այդ թիվը մնում է անփոփոխ 2001 թ.-ից, եւ հիմա՝ արժույթների փոխարժեքների տատանումների շնորհիվ, իրական արտահայտությամբ իջել է 1999 թվականից հետո ամենանվազագույն մակարդակին։

2008-ի ճգնաժամն սկսելուց հետո Նոբելյան մրցանակի պարգեւների ֆոնդը կորցրել է 22,3 տոկոս։ Անցյալ տարվա վերջին նրա ծավալը կազմում էր 3,11 մլրդ կրոն՝ սա մեկ երրորդով քիչ է, քան տասնամյակ առաջ։ Անկման կորը համարյա կրկնում է 90-ական թվականների վերելքի կորը, երբ վճարումները աճում էին համարյա ամեն տարի։