Իսրայելի հասարակական անվտանգության նախարար Հիլադ Էրդանը կարծում է, որ Պաղեստինի բնակիչների հետ բախումներում մասամբ մեղավոր է Facebook սոցիալական ցանցը, հայտնում է Re/Code կայքը։

«Զոհերի արյունը մասամբ Facebook–ի խղճին է։ Այն հրեշի է վերածվել։ Պաղեստինի ինքնավարության երիտասարդ սերունդը քննարկում է սադրանքները եւ հետո սպանություններ կատարում՝ ղեկավարվելով Facebook–ի քննարկումներով»,– ասել է Էրդանը։

Facebook–ից հայտնել են, որ օպերատիվ աշխատում են անվտանգության կազմակերպման ոլորտում եւ որ սոցցանցը չի խրախուսում բռնությունն ու անմիջական սպառնալիքները։