Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով ժամանել է Կիպրոս: Սա նրա առաջին պաշտոնական այցն է այդ երկիր:

Այցի շրջանակներում ակնկալվում է որ կստորագրվեն պայմանագրեր եվրոպական անվտանգության, ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք այլ փաստաթղթեր:

Նիկոսիայում ՌԴ նախագահը բանակցություններ կվարի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ, կմասնակցի Ռուսական առեւտրային բանկի (ՎՏԲ բանկի դուստր ձեռնարկության) մասնաճյուղի բացմանը:

Մեդվեդեւի այցելությունը համընկնում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 50-ամյակի հետ: Կիպրոսը Ռուսաստանի կայուն տնտեսական գործընկերն է:

Նշենք, որ Կիպրոսի շուրջ 40 տոկոսը 1974 թվականին գրավել են թուրքական զորքերը եւ այդ տարածքում հռչակել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչել է միայն Թուրքիան: