Իրաքի նախկին նախագահ Սադամ Հույսենի վիպակն առաջին անգամ լույս կտեսնի անգլերենով։ The Guardian–ի փոխանցմամբ՝ գրքի թարգմանությամբ եւ հրատարակմամբ զբաղվում է բրիտանական Hesperus հրատարակչությունը։
Ավելի վաղ վիպակը լույս էր տեսել այլ լեզուներով եւ այլ անվանումներով՝ «Կորի՛ր, սատանա՛»–ից մինչեւ «Չքվի՛ր, անիծյա՛լ»։ Գիրքը պատում է ժողովրդի մասին, որը 1.5 հազար տարի առաջ ապրել է Եփրատի ափին եւ որը ստիպված է եղել դիմակայել զավթիչներին։
2005-ին The New York Times–ը գրել էր, որ վիպակը հեշտ մոռացվող ընթերցանություն է։ Hesperus–ի մամուլի քարտուղարը նշել է, որ գիրքը միջին մի բան է «Գահերի խաղի» եւ «Խաղաքարտե տնակի» միրջեւ։
Վիպակը վաճառքի կհանվի 2016-ի դեկտեմբերին՝ Հուսեյնի մահապատժի 10-ամյակին։



























