Նորապսակ Հումա Մոբինը «միայնակ» մեղրամսի լուսանկարներ է հրապարակել եւ համացանցի աստղ դարձել։ The Huffington Post–ի փոխանցմամբ՝ Մոբինը Հունաստան հանգստանալու էր մեկնել միայնակ, քանի որ ամուսինը ժամանակին վիզա չէր ստացել եւ մնացել էր Պակիստանում։

Ի սկզբանե կինը չէր ցանկանում առանց ամուսնու մեկնել ճանապարհորդության, բայց ամուսինը կարողացել էր համոզել նրան, հատկապես որ արդեն վճարել էր շրջագայության համար։ Մոբինի ամուսնու փոխարեն Հունաստան էին մեկնել նրա ծնողները։

Ճանապարհորդության ժամանակ արված լուսանկարներում կինը տխուր դեմք է ցույց տալիս։ Բացի այդ, նա ձեւացնում է, թե գրկում է բացակայող ամուսնուն։

Զույգն ամուսնացել էր 2015-ի դեկտեմբերին եւ առաջին մեղրամիսն անցկացրել Մալդիվյան կղզիներում։