Երեք վատ հատկանիշ ունեցող տղամարդիկ ակնհայտորեն խնդիրներ չեն ունենում աղջիկների հետ. նրանց սեռական զուգընկերուհիների թիվը շատ ավելին է, քան նման թերություններ չունեցող տղաների մոտ: Այսպիսին են Գրացի համալսարանի մասնագետների հետազոտության արդյունքները:
Ըստ Isra-ի, կանանց գրավող առաջին հատկանիշը, որքան էլ տարօրինակ է, ինքնասիրահարվածությունն է կամ նարցիսիզմը: Մեծ հետաքրքրություն են առաջացնում նաեւ, այսպես կոչված, մաքիավելականության կրողները, ինչպես նաեւ իմպուլսիվ սոցիոպատները:
Հետազոտության ընթացքում 90 տղամարդիկ եւ կանայք ընդհանուր առմամբ 700 ժամադրության են մասնակցել: Յուրաքանչյուր հանդիպումից հետո մասնակիցներն անձնական թեստեր են լրացրել, որոնք ցույց են տվել այս կամ այն զուգընկերոջ հանդեպ նրանց հետաքրքրությունը:





























