Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կարող է մոտակա մի քանի տարում հրաժարվել գահից, հայտնում է NHK-ն:

Միաժամանակ նշվում է, որ հրաժարումից հետո նա կարող է կառավարումը որդուն հանձնել: 

Աղբյուրների տվյալների համաձայն, կայսրը ցանկանում է գահից   հրաժարվել ավելի շուտ, քան կհասցնի չափից ավելի թույլ դառնալ իր պարտականությունների լիարժեք կատարման համար: Ճշտվում է նաեւ, որ կայսրն այդ մասին արդեն տեղեկացրել է իր ընտանիքի անդամներին: 

Փետրվարին հաղորդվել էր կայսեր առողջության վատացման մասին: Այն ժամանակ նրա մոտ գրիպ էր ախտորոշվել: Կայսեր մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղյալ էին համարվել: