Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսավիրն ամսական մոտ 10 հազար եվրո աշխատավարձ է ստանում, հայտնում է LCP–ն։
«Ես հաստատում եմ, որ այսօր Ելիսեյան պալատում կա վարսավիր, որը նախկինում չկար... Ինչ վերաբերում է նրա աշխատավարձին, ապա հայտարարված թիվը ճիշտ է»,– ասել է Լե Ֆոլը։ Նա նշել է, որ Օլանդի նախորդները վարսավիրներ չեն ունեցել, սակայն օգտվել են տարբեր մարդկանց ծառայություններից, որոնց դիմաց նույնպես կարիք է եղել վճարել։
Ֆրանսուա Օլանդի թանկարժեք վարսահարդարը
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ լրատվամիջոցներում շրջանառվող գումար հսկայական չէ։ «Այդ մարդը թողել է իր գեղեցկության սրահը, որպեսզի 24 ժամ հասանելի լինի»,– մեջբերում է պաշտոնյայի խոսքը Le Parisien–ը։




























