Կոսովոյի իշխանությունները սկսել են Պրիշտինայի համալսարանի տարածքում հնարավոր եղբայրական գերեզմանների որոնումները։

Հուլիսի 13-ին համալսարանի տարածք բուլդոզերներ են մտել։ Ավելի վաղ իշխանությունները տեղեկություններ էին ստացել, որ համալսարանի տարածքում կարող են լինել 1999-ին Հարավսլավիայի հակամարտության զոհերի եղբայրական գերեզմանները։

Վերջին տարիներին Սերբիայի իշխանություններն առաջին անգամ չեն ստուգում եղբայրական գերեզմանների մասին տեղեկությունները։ Կոսովոյի ազատագրության բանակի եւ հարավսլավական իշխանությունների միջեւ հակամարտության ժամանակ անհետ կորածների թիվը հասնում է 1650-ի, փոխանցում է BBC–ն։