Ֆրանսիացիները չեն կարողանում նախագահ Ֆրանսուա Օլանդին ներել թանկարժեք վարսահարդարի համար:

Սոցցանցերի ֆրանսիացի օգտատերերն իրենց օգնությունն են առաջարկել նախագահի անձնական վարսահարդարին, որի աշխատավարձը շուրջ 10 հազար եվրո է:

Twitter-ում կարելի է սանրվածքների եւ կերպարների տարբերակներ գտնել, որոնք ֆրանսիացիներն առաջարկում են Օլանդին՝ միաժամանակ խայթող մեկնաբանություններ անելով, օրինակ՝ «Երբ վատնում են հարկատուների փողերը, շատ բան սպասել պետք չէ»: