Ամերիկացի Ռոբերտ Կուգլերը իր մահացու հիվանդ շան համար վերջին «էպիկական» ճանապարհորդությունն է կազմակերպել, հայտնում է CNN–ը։

Բելլա անունով լաբրադոր տեսակի շունը քաղցկեղով հիվանդ է։ Նրա մի թաթն անգամ անդամահատվել է: Նևադայի բնակիչը շանը ձեռք էր բերել  9 տարի առաջ: Վերջինիս խոսքով՝ նա շատ ջերմ հարաբերությունների մեջ է շան հետ: Քուգլերը չէր ցանկանում մի օր տուն վերադառնալ և շանը սատկած տեսնել և հենց այդ պատճառով էլ շան հետ ճանապարհորդության է մեկնել: Ամերիկացին ծովային հետևազորի վետերան է և հենց այդ պատճառով 2015–ի նոյեմբերին ուղևորվել էր Չիկագո՝ ծովային հետևազորի զինվորների հանդիպմանը մասնակցելու:

Բացի այդ, Քուգլերն ու Բելլան եղել են Դեթրոյթում, Բոուլինգ Գրինում, Էրի լճում, Քլիվլենդում, այցելել են Նիագարայի ջրվեժ, Ադիրոնդակի լեռնաշղթա, Բոսթոն, Ֆիլադելֆիայ, Վաշինգթոն: Նրանք դիտել են տեսարժան վայրերը, իսկ Քուգլերը շրջագայությունների մասին տեղեկացրել է սոցիալական ցանցերում: Քուգլերն ու Բելլան գիշերել են սեփական ավտոմեքենայի մեջ կամ ընկերների տանը: