46-ամյա բրիտանացին ամենայն լրջությամբ պատրաստվում է աշխարհի վերջին։ Նրա հաշվարկով սոցիալ–տնտեսական կոլապսը կարող է վրա հասնել առաջիկա 20 տարում։ Այդ պատճառով նախկին զինվորական Յան Քուլթհարդը սովորում է գոյատեւել էքստրեմալ պայմաններում, գրում է Mirror–ը։

Նա արդեն 25 ապաստան է պատրաստել Շոտլանդիայում, Հյուսիսային Անգլիայում եւ Ուելսում ապոկալիպսիսի համար։ Դրանցից յուրաքանչյուրում 10 օրվա սննդի պաշար կա։ Ընդ որում, Յանը չի ուզում, որ աշխարհի վերջը  վրա հասնի, սակայն վստահ է, որ դա անխուսափելի է։

Նրա վախերի թվում են քաղաքացիական պատերազմը, ահաբեկչությունը եւ մահաբեր վիրուսները։ Աֆղանստանում եղած նախկին զինվորականը մարդկանց կոչ է արել խուճապի չմատնվել, այլ պատրաստվել։ Նա հանգստյան օրերին ողջ մնալու դասեր է կազմակերպում։