Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան–Մարկ Էյրոն France 2–ին տված հարցազրույցում վրիպակ է թույլ տվել՝ ասելով, թե Սիրիայի Հալեպ քաղաքը շրջափակել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի զորքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կա եւս մի թեմա, որը մենք քննարկել ենք Ջոն Քերրիի հետ՝ Հալեպի ողբերգությունը, որն այս պահին շրջափակված է Սադամ Հուսեյնի զորքերի կողմից, որոնց աջակցում են ռուսական զինված ուժերը։ Հիմա հրադադար կնքելու կարիք կա»,– մեջբերում է BFM TV–ն Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունը։