Հնդկական TE-A-ME ընկերությունը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին կանաչ թեյի խմբաքանակ է ուղարկել «միտքը մաքրելու» համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Դոնալդ Թրամփը մտահոգում է ամբողջ աշխարհին՝ մեքսիկացիներին, մուսուլմաններին, հրեաներին, սեւամորթներին, կանանց, ներգաղթյալներին, նույնասեռականներին եւ, գրողը տանի, անգամ հանրապետականներին։ Մենք չենք կարող կանգնեցնել նրան, բայց, հնարավոր է, որ մենք կարող են նրան փոխել։

Հարգելի՛ պարոն Թրամփ, նամաստե Հնդկաստանից։ Մենք Ձեզ շատ–շատ բնական թեյ ենք ուղարկում։ Այն մաքրում է վնասակար ազատ ռադիկալներից, օգնում է մաքրել միտքը եւ մարմինը, վերականգնել առողջ բալանսը։ Ապացուցված է նաեւ, որ այն մարդկանց խելացի է դարձնում։ Խնդրում ենք, պարո՛ն Թրամփ, խմե՛ք թեյը։ Հանուն Ձեզ, Ամերիկայի, հանուն ամբողջ աշխարհի»,– ասված է  YouTube–ում ընկերության տեղադրած հոլովակի մեջ։