Ռուսաստանը չի ներքաշվի Հարավչինական ծովի շուրջ վեճի մեջ եւ որեւէ մեկի կողմը չի անցնի։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հարավչինական ծովում տարածքային վեճերի մասնակից չէ եւ դրանց մեջ չի ներքաշվի։ «Ենթադրում ենք, որ համապատասխան խորհրդատվություններ եւ բանակցություններ պետք է վարեն անմիջականորեն ներգրավված կողմերը իրենց սահմանած ձեւաչափով։ Հարավչինական ծովի տարածքային խնդրի կարգավորմանը ոչ տարածաշրջանային ուժերի միջամտությունը ապակառուցողական է»,– ասել է Զախարովան։




























