Ֆրանսիայի իշխանությունները չեն երկարաձգի երկրում նոյեմբերին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո, սահմանված արտակարգ դրությունը։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի խոսքով՝ հուլիսի 26-ից հետո արտակարգ դրությունը կհանվի։

Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը չեն կարող անորոշ ժամկետով երկարաձգել, դա անիմաստ է։  «Դա կնշանակեր, որ մենք այլեւս հանրապետություն չենք, որտեղ ցանկացած հանգամանքներում օրենքի գերակայություն է իշխում»,– ասել է Օլանդը։

Ֆրանսիան ահաբեկչություններից հետո երկու անգամ երկարաձգել է արտակարգ դրությունը, փոխանցում է BBC–ն։