Եվրահանձնաժողովը նոր հավակնություններ է ներկայացրել Googlе–ի դեմ՝ նրան մեղադրելով ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեջ, հայտնում է BBC–ն։

Եվրահանձնաժողովում ենթադրում են, որ Google–ը սահմանափակում է իր կոմերցիոն կայքերի մրցակիցների՝ որոնման համակարգի էջերում գովազդ տեղադրելու իրավունքը։ Նման գործողությունների հետեւանքով տուժում են օգտատերերը, որոնց ընտրության իրավունքը սահմանափակվում է։

Եվրահանձնաժողովը Googlе–ին երկու պաշտոնական նամակ է գրել՝ շարադրելով իր հավակնությունները։ Ընկերությունը 10 օր ունի պատասխանելու համար։