Դոնալդ Թրամփին քննադատած դատավորը նրանից ներողություն է խնդրել։ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգը ներողություն է խնդրել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից նրա հասցեին հնչեցրած քննադատության համար, հայտնում է AP–ը։

Պաշտոնական հայտարարության մեջ դատավորը նշել է, որ ցավում է Թրամփի հասցեին արած մեկնաբանությունների համար։ Նա նշել է, որ դատավորները պետք է ձեռնպահ մնան հանրային դեմքերի հասցեին մեկնաբանություններից։

Ավելի վաղ Թրամփը Գինսբուրգին կոչ էր արել հրաժարական տալ՝ նրան մեղադրելով նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ազդելու փորձի մեջ։