Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր՝ հուլիսի 14-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին եւ քննարկել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։

Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։