Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 14-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այցելել է այսպես կոչված «շահիդների ծառուղի», որտեղ թաղված են 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվի հայկական ջարդերի կազմակերպիչներն ու մասնակիցները։ Ադրբեջանի պետական հեռագրային գործակալության փոխանցմամբ՝  Պորոշենկոն այցելել է «հայրենիքի անկախության եւ տարածքային ամբողջականության համար կյանքը տված Ադրբեջանի հերոս որդիների գերեզմանները, ծաղկեպսակ է դրել «Հավերժական կրակի» մոտ»։

Նշենք, որ այստեղ են թաղված նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլին սադրած ագրեսիայի ժամանած ոչնչացված ադրբեջանցի հրամանատարները։

Ակնհայտ է, որ որպես «շնորհակալություն»՝ այսօր Aztv հեռուստաընկերության «Խաբերլար» լրատվական ծրագրի խմբագրական նյութում, որը նվիրված էր «ադրբեջանցի ժողովրդի համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի՝ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ընտրվելու 47-ամյակին, հայտարարվել էր, որ վերջինս 1990-ական թթ. երկիրը փրկել էր ուկրաինական, իրաքյան եւ սիրիական սցենարներից։