Եվրամիության կազմից դուրս գալը Եվրոպայից դուրս գալ չի նշանակում: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել մարդկանց կամքը, որ նրանք արտահայտեցին հանրաքվեի ընթացքում, բայց դա չի նշանակում դադարել Եվրոպայի մաս կազմել:
«Եվրամիությունից դուրս գալու եւ Եվրոպայի հետ մեր հարաբերությունների միջեւ մեծ տարբերություն կա»,- նշել է Ջոնսոնը՝ հավելելով, որ այդ հարաբերությունները կամրապնդվեն:





























