Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կհայտարարի Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսին փոխնախագահ նշանակելու մտադրության մասին:
Ակնկալվում է, որ Թրամփն այդ մասին կհայտարարի հուլիսի 15-ին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Roll Call կայքը:
Նշվում է, որ Փենսի ընտրությունը կօգնի ավելացնել Թրամփի հաղթանակի հնարավորությունները:





























