Հարավ-Չինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների հարցով Հաագայի դատարանի վճիռը նվազագույն անմիջական ազդեցություն կկունենա Չինաստանի (Aa3, բացասական կանխատեսում) եւ Ֆիլիպինների (Baa2, կայուն կանխատեսում) ինքնիշխան վարկանիշերի վրա: Այս մասին ասված է Moody's միջազգային վարկանիշային գործակալության հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս շրջանում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը կարող է պոտենցիալ խոչընդոտ դառնալ տարածաշրջանում տնտեսական աճի համար:
Անբարենպաստ սցենարների դեպքում Չինաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումները կարող են նվազել, իսկ խնդիրների խորացումը բացասաբար կանդրադառնա երկու երկրների վարկային վարկանիշի վրա:





























