Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտնի է համաշխարհային առաջնորդների հասցեին իր սկանդալային եւ բոլորովին էլ ոչ դիվանագիտական արտահայտություններով, այժմ նա պետք է աշխատի այդ մարդկանց հետ: Ջոնսոնը Հիլարի Քլինթոնին հոգեբուժարանի սադիստ բուժքույր է կոչել, Պուտինին համեմատել է ջրոգի Դոբբիի հետ, իսկ Էրդողանին կոչել է  «սեռական կարիքներ ունեցող տղա Թուրքիայից»: Իսկ այժմ, երկրի համար բարդ ժամանակաշրջանում, այդ մարդը գլխավորում է բրիտանական դիվանագիտությունը: Ի՞նչ ասես, նրա համար հեշտ չի լինի: 

Բորիս Ջոնսոնը համաշխարհային առաջնորդների մասին եւ ոչ միայն

«Նրան դիմակայող լրագրողներին սպանում են: Նրա մրցակիցները բանտում են հայտնվում: Չնայած նա տնային ջրոգի Դոբբիի տեսք ունի, իրականում անխիղճ բռնակալ է եւ մանիպուլյատոր», — Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, 2015-ի դեկտեմբեր:

«Բոլորը, ովքեր սիրում են Ամերիկան, պետք է մտածեն, թե ինչպես աջակցեն Հիլարիին, բայց ոչ անպայման նրա համար, այլ Բիլլի, որպես նախագահի ամուսնու:  Նա ներկած մազեր ունի եւ պողպատյա կապույտ հայացք, ինչպես հոգեբուժարանի սադիստ բուժքույրը: Եթե Բիլլը կարող է գլուխ հանել Հիլարիից, ուրեմն ցանկացած ճգնաժամ կհաղթահարի». Հիլարի Քլինթոնի` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջին փորձի մասին`   2007 թվականին: Հետագայում Ջոնսոնն ասում էր, թե իրեն եւ Հիլարի Քլինթոնին կապում են հրաշալի հարաբերությունները: 

«Միակ պատճառը, որի համար ես չեմ մտնի Նյու Յորքի որոշ թաղամասեր, Դոնալդ Թրամփին հանդիպելու վտանգն է». ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուի այն հայտարարության մասին, որ ոստիկանները Լոնդոնի որոշ թաղամասեր չեն մտնում մահմեդականների առատության պատճառով,   2015-ի դեկտեմբեր:

«Մենք չպետք է վախենանք չինացիներից: Չինաստանը երբեք չի տիրապետի աշխարհում: Մեր երեխաները չինարեն սովորելու կարիք չունեն». աշխարհում Չինաստանի դերի մասին,  2005 թվական:

«Իմ երեխաները չինարեն են սովորում, ինչո՞ւ նաեւ [չներառենք դա հանրակրթական ծրագրում]:  Անպայման, անպայման: […] Ես սիրում եմ Չինաստանը: Դա զարմանալի վայր, է եւ կարծում եմ` որքան ավելի ենք ճանաչում չինական մշակույթը եւ սովորում ենք հասկանալ, այնքան լավ». չինարեն սովորելու անհրաժեշտության մասին,  2013 թվական: Ջոնսոնն այն ժամանակ խոստովանում էր, որ իր գրեթե տասնամյա վաղեմության հոդվածը չի արտացոլում քաղաքական գործչի ընթացիկ հայացքները: 

«Ոմանք ասում են, թե դա քենիական արմատներով նախագահի ժառանգական ատելության մասն է Բրիտանական կայսրության հանդեպ, որի նվիրված պաշտպանն էր Չերչիլլը». Օվալաձեւ աշխատասենակից Ուինստոն Չերչիլի կիսանդրու անհետացման մասին Բարաք Օբամայի ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո,  2016-ի ապրիլ:

«Նապոլեոնը, Հիտլերը եւ ուրիշները փորձում էին հետ բերել [Հռոմեական կայսրության ոսկեդարը]: Եվրամիությունը փորձ է նույն բանն անելու, բայց այլ մեթոդներով». ԵՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, 2016 թվականի մայիս:

«Սեռական կարիքներ ունեցող տղան Թուրքիայից // Ապրում էր էրեկցիաներով եւ երազախաբություններով// Քիչ էր մնում` չդիմանար //Բայց մտցրեց այծի մեջ //Բայց կարող էր գոնե ժպտալ նրան». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն գրելու յուրաքանչյուրի իրավունքի մասին,  2016-ի մայիս, Ջոնսոնին է մեկնաբանում Մեդուզա պորտալը: