Մեքսիկացի նարկոբարոն Հոակին Էլ Չապո Գուսմանը խստացված ռեժիմի բանտային պայմանների հետեւանքով «հոգեբանական ցնցումների» պատճառով կորցնում է դատողությունն ու մազերը: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով նարկոբարոնի փաստաբանին:
Նրա խոսքով՝ վերջին այցի ընթացքում իր պաշտպանյալին շատ վատ վիճակում է տեսել: Էլ Չապոն ասել է, որ խելագարվում է, իսկ բանտում ստացած բուժումը միայն վատթարացնում է առողջական վիճակը:
Փաստաբանը պնդում է, որ նարկոբարոնը ֆիզիկական եւ հոգեբանական կտտանքների է ենթարկվում: Նա գրեթե ամբողջությամբ ճաղատացել է:




























