Քենիայում ոստիկանը գնդակահարել է իր 6 գործընկերներին: Ըստ Ամերիկայի ձայնի՝ նախապես հաղորդվում է, որ կրակողլ աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորման անդամ է, բայց ավելի ուշ պարզվել է, որ իրավապահներին ոստիկան է գնդակահարել:
Աղբյուրի համաձայն՝ նա ոստիկանական բաժանմունք է եկել, զենք վերցրել եւ կրակ բացել գործընկերների ուղղությամբ: Դրանից հետո հանցագործը փորձել է փախուստի դիմել, բայց ձերբակալվել է:
Իրավապահներից մեկը հաղորդել է, որ կրակողը «դժգոհ էր» եւ վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն հայտնի չէ, թե ինչն է նրան մղել հարձակվել սեփական գործընկերների վրա:




























