Նիդեռլանդական Կամպեն քաղաքի բնակչին 30-օրյա ազատազրկման են դատապարտել՝ Վիլլեմ-Ալեքսանդր թագավորին վիրավորելու համար: Այս մասին գրում է DutchNewsl-ը:
Ազգությամբ թուրք 44-ամյա տղամարդը Facebook-ում գրել է, որ թագավորը մարդասպան է, բռնաբարող եւ գող: Բացի այդ, նա մշակել է ԻՊ-ի մահապատիժների լուսանկարները՝ զոհերի գլուխների փոխարեն տեղադրելով Վիլլեմ-Ալեքսանդրի գլուխը: Ոստիկանությունը տղամարդուն հայտնաբերել է Զվոլլե քաղաք այցի ընթացքում թագավորական ընտանիքի դեմ հնարավոր սպառնալիքների ստուգումների ընթացքում:
Դատարանը վճռել է, որ նման պահվածքը հակասում է ազգային շահերին եւ միապետի սահմանադրական դիրքին:




























