Իտալիայի հարավում գտնվող Անդրիա երկաթուղային կայարանի պետ Վիտո Պիկարետան ընդունել իր սխալը, որի հետեւանքով հուլիսի 12-ին միմյանց են բախվել երկու գնացքներ, որոնք ընթացել են 100-110 կմ/ժամ արագությամբ: Ողբերգական վթարի հետեւանքով զոհվել 23 մարդ, եւս 52-ը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ՝ հաղորդում է BBC-ն:
«Ես եմ թույլատրել շարժակազմին շարունակել ընթացքը»,- լրագրողներին ասել Պիկարետան, որը երկաթգծում է է աշխատում արդեն 24 տարի:
Նա նաեւ պնդում է, որ գրանցված ողբերգության համար միայն ինքը չէ մեղավոր: «Ես միակ մարդը չեմ, ով մեղավոր է պատահարի համար: Բոլորն ինձ են մեղադրում, բայց ես նաեւ զոհ եմ,- հավելել է նա:
BBC-ի տեղեկություններով՝ Պիկարետան եւ Կորատո քաղաքի կայարանի պետը հեռացվել են աշխատանքից: Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել անզգույշ սպանության մեղադրանքով:




























