Վրաստանը չի խոչընդոտի Ռուսաստանին` անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, գրում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով, Վրաստանը հետամուտ կլինի իր տարածքներն օկուպացիայից ազատելուն, սակայն Ռուսաստանի՝ ԱՄՀ-ին անդամակցելու հարցը չի կապի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից զինուժի դուրսբերման խնդրի հետ։