ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի բանակցությունները Մոսկվայում արդեն չորս ժամից ավելի են տեւում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Մոսկվայի ժամանակով 10:00-ին սկսված հանդիպման ընթացքում կողմերը, ինչպես հաղորդվել է, հույս ունեին քննարկել Սիրիայում իրավիճակը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, ինչպես նաեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը:  Հարցերի թվում է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: