13-րդ «Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային փառատոնի շրջանակներում, այսօր՝ հուլիսի 15-ին, կայացել է «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի պրեմիարի սկիզբն ազդարարվեց «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանի ելույթով: Վերջինս մի փոքր պատմեց ֆիլմի, դրա ստեղծման, ինչպես նաեւ «Immersive Education Solutions» նախագծի մասին, որի շրջանակներում էլ հենց մշակվել էր ֆիլմը:
«Աշխարհի կետրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմն է, որը նախատեսված է անշարժ պլանետարիումների/ աստղացուցարանների համար: Ֆիլմն առաջարկում էր ճամփորդել անցյալ, ապա վերադառնալ ներկա եւ քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում եւ մեր օրերում:
«Technology and Science Dynamics» ընկերությունը նպատակ չունի նախագծի շրջանակներում մշակվող ֆիլմերով փոխարիել դասագրքերը եւ տրադիցիոն ուսուցման մեթոդները: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում եւ տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը եւ ավելի պատկերավոր ու դյուրընկալի դարձնել այնպիսի առարկաներ ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը եւ անգամ պատմությունը: Հաշվի առնելով ֆիլմերի կրթական առանձնահատկությունները՝ թիմը բաղկացած է ոչ միայն անիմատորներից եւ դիզայներներից, այլ նաեւ մանկական հոգեբաններից եւ մանկավարժներից, ովքեր աջակցում են ֆիլմի պատրաստման գործընթացին եւ համապատասխանեցնում են այն միջին եւ ավագ դասարանի աշակերտների համար:
Փառատոնի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռվեց «ուղեւորվել» դեպի տիեզերք եւ 15 րոպե անցկացնել աստղերի եւ մոլորակների կողքին` պարզապես գտնվելով պլանետարիումի ներսում: Իսկ պլանետարումից դուրս գալիս մարդկանց ժպիտն ու երեխաների խինդն ու ոգեվորվածությունը լավագույնս խոսեցին ֆիլմից ստացած տպավորությունների մասին:
Ֆիլմի երժշտական գործիքավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանինն է, իսկ տեքստը կարդում է անվանի դերասան Մխիթաեւ Ավետիսյանը:

































