«Պրոֆիլ» ուկրաինական թերթին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը ներկայացրել է երկու հարեւանների կողմից շրջափակման պայմաններում երկրի զարգացման գաղտնիքները եւ մի ամբողջ շարք առաջարկություններ արել ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներին: Իսկ զրույցը սկսվել էր նրանից, թե ի՞նչն է միավորում Հայաստանն ու Վիկտոր Յանուկովիչի Ուկրաինան. Սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի որ հայկական ռազմավարական ձեռնարկությունները հանձնվել էին ռուս սեփականատերերին դեռ 2000-ականների սկզբին պետական պարտքի մարման դիմաց:

Նրա խոսքով, Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների թիվը մեծ չէ՝ ընդամենը 1400-ը 150 հազարից, սակայն ռուսական ներդրումները էական դերակատարում ունեն էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

Տիգրան Սարգսյանը հրավիրել է ուկրաինացի ներդրողներին Հայաստանում ներդրումներ կատարել, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, մետալուրգիական գործարանների կառուցման, ոչ մետաղական հումքի վերամշակման եւ մեքենաշինության ոլորտներում։