Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ուկրաինական «Պրոֆիլ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանից գազ է գնում շուկայական հիմունքներով։ «Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ վերջին տարիներին գազի գները բարձրանում են միջազգային կոնյուկտուրային համապատասխան»,- ասել է Տ. Սարգսյանը։ Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ քննարկումների հիմնական թեման գազի գնի մեթոդիկայի որոշումն է։ «Անհրաժեշտ է ապահովել կանխատեսելիություն, քանի որ գազի գինը ազդում է արդյունաբերության շատ ճյուղերի վրա»,-եզրակացրել է ՀՀ վարչապետը։