«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները եւ հանրահավաքի մասնակիցներն այս պահին երթ են անում Երեւանի փողոցներում։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Ազատության հրապարակում ոստիկանների հետ քաշքշուկից հետո ակցիայի մասնակիցները որոշել են ոչ թե երթ անել դեպի Էրեբունի, այլ երթն անցկացնել Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով վերադառնալ Ազատության հրապարակ։

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Միացում», նաեւ բարձրախոսով անցորդներին եւ հարակից շենքերի բնակիչներին հայտնում, թե զինված խմբի անդամները ահաբեկիչներ չեն, այլ ապստամբներ։ Նրանք նաեւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին եւ նրանց նկատմամբ բռնություններ չկիրառել։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանների հետ բախումներ էր եղել, իրավապահները բազմաթիվ անձանց էին բերման ենթարկել, այդ թվում Դավիթ Սանասարյանին եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդուն: Եւս երկու ակտիվիստներ՝ Լեւոն Զաքարյանն ու Արտուշ Չիբուխչյանը տեղափոխվել էին հիվանդանոց։

Քաշքշուկը հնարավոր էր եղել կանխել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի միջամտությամբ։ Փոխոստիկանապետը նաեւ խոստացել էր պատժել օրինախախտ ոստիկաններին։