Հետախուզությունների Դաշնային Բյուրոյի աշխատակիցները կմասնակցեն լրագրող Պավել Շերեմետի սպանության հետաքննությանը, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Խատիա Դեկանոիձեն, փոխանցում է «112 Ուկրաինա»–ն։

«Հենց նոր մենք՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, գլխավոր դատախազը եւ ես՝ որպես Ազգային ոստիկանության ղեկավար, նախագահից՝ Պ. Պորոշենկոյից ստացանք շատ հստակ հանձնարարական։ Ստեղծվում է օպերատիվ խումբ, որտեղ կաշխատեն մեր լավագույն օպերատիվ աշխատակիցները, Ուկրաինայի ազգային ոստիկանության աշխատակիցները եւ ես հենց նոր հանդիպեցինք  Ուկրաինայում ՀԴԲ -ի ներկայացուցիչներին։ Նրանք նույնպես կներգրավվեն հետաքննության աշխատանքներին»,– ասել է նա։

Ոստիկանապետը հույս հայտնեց նաեւ, որ ՀԴԲ-ի աշխատակիցները Ուկրաինայում կլինեն  հուլիսի 20-21-ը։