Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները տագնապալից միտման մաս են կազմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է Թուրքիայում հեղաշրջման փորձի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը, սակայն լրագրողների ձերբակալությունները հասարակական քննարկումների սահմանափակմանն ուղղված վտանգավոր միտման մասն են կազմում:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ անհանգստացնող է փաստը, որ պաշտոնական օրգանները, այդ թվում՝ իրավապահ եւ դատական մարմինները, օգտագործվում են օրինական քաղաքական քննարկումները խոչընդոտելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն ավելի քան 40 լրագրողի ձերբակալություն են արտոնել: