Թուրքիայի իշխանությունները պետք է ազատեն անցյալ շաբաթ կալանավորված 48 լրագրողներին եւ հետ վերցնեն նրանց դեմ ներկայացված մեղադրանքները։ Այս մասին ասված է լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ։ Հայտարարության հեղինակները նշում են, որ Թուրքիայի իշխանությունները 88 լրագրողի կալանքի օրդեր են տվել։ Բացի այդ, առնվազն 330 լրագրող զրկվել է հավատարմագրումից։
«Թուրքիայի կառավարությունը պետք է անհապաղ վերջ դնի լրատվամիջոցներում վհուկներ որսալու պրակտիկային»,– ասել է կոմիտեի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի համակարգող Նինա Օգնյանովան։ «Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ ազատել բոլոր ձերբակալված լրագրողներին եւ դադարեցնել շահարկել հեղաշրջման փորձը լրատվամիջոցները մաքրելու համար»,– ասել է նա։




























