ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է երկրի մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող «Արցախ» բնակելի թաղամասի շինհրապարակ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանն անհրաժեշտ է համարել էլ ավելի արագացնել շինարարության տեմպերը եւ թաղամասն ամբողջովին շահագործման հանձնել գալիք տարի:
Նրան ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



























