Երեւանում հուլիսի 17-ին մեկնարկած իրադարձությունների հետեւանքով բժշկական հաստատություններում բուժում է ստանում 8 տուժած: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մեկ տուժած դուրս է գրվել այսօր՝ օգոստոսի 9-ին:

Տուժածներից 2-ը ոստիկան են, 6-ը՝ ցուցարար: Տուժողներից մեկը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Նա տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ, քանի որ հեմոդիալիզի կարիք էր եղել: «Էրեբունի» ԲԿ-ում գտնվողներից մեկի՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի վիճակը    կայուն ծանր է: