Ռուս-ամերիկյան լրտեսական սկանդալի ամենահայտնի գործող անձը՝ 28-ամյա Աննա Չափմանը նոր աշխատանք է գտել «Ֆոնդսերվիսբանկում»: Չափմանը բանկի նախագահի խորհրդականն է ներդրումների եւ նորարարությունների հարցով:

Աննայի նոր գործատուներին հետաքրքրել են նրա ստեղծագործ մտքերը: Ընդ որում, բանկը Չափմանի միակ աշխատատեղը չէ, քանի որ նրան աշխատանքի ազատ գրաֆիկ է տրվել, մինչդեռ մյուս թոփ-մենեջերների հետ միասին օգտվում է բանկի ողջ ենթակառուցվածքից:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, 2010-ի հունիսին լրտեսական սկանդալի ժամանակ Չափմանը ձերբակալվել էր եւս 10 ռուսաստանցիների հետ, որոնք մեղադրվում է ԱՄՆ-ի դեմ լրտեսություն կատարելու մեջ: Վիեննայում նրանց փոխարինել են Ռուսաստանում ձերբակալված ամերիկյան լրտեսների հետ: