ՊՊԾ գնդի տարածքից կրծքավանդակային հրազենային վնասվածքով հուլիսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն այսօր՝ օգոստոսի 12-ին, հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանից:

Սեդրակ Նազարյանն արդեն կարողանում է ինքնուրույն  ուտել, խոսել, քայլել, նրա վիճակը կայունացել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմանում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանը: