Վրաստանի խորհրդարանը չի սպասի Վենետիկի հանձնաժողովի ամփոփիչ եզրակացություններին եւ հոկտեմբերի 12-ին կայանալիք լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ կընդունի նոր Սահմանադրության նախագիծը:

Ինչպես հայտնել է խորհրդարանական մեծամասնությունը, Վրաստանի խորհրդարանն այս ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի հետ եւ նրան ծանոթացրել երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի հետ:

Նոր նախագծով պետք է փոփոխվի Սահմանադրության 160 հոդված:

Սահմանադրությանն աջակցելու է խորհրդարանական ընդդիմությունը, որին հաջողվել է նախագծում ներառել իր առաջարկները:

Միեւնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանիխորհրդարանին՝ սպասել իր վերջնական եզրակացությանը: