«Հյուսիսային հոսք» նախագիծը կնպաստի գազի մատակարարումների ուղիների դիվերսիֆիկացմանը։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք «Գազպրոմի» հետ այս նախագիծը մշակող մեր եվրոպացի գործընկերների պես վստահ ենք, որ այն կնպաստի Եվրոպա աշխարհամաս գազի մատակարարումների ուղիների դիվերսիֆիկացմանը եւ ընդհանուր առմամբ տեղավորվում է եվրոպական գազային ենթակառուցվածքների զարգացման այն ծրագրում, որը կա ԵՄ–ում եւ որը համապատասխանում է ԵՄ հիմնական նպատակին՝ էներգետիկ միության ստեղծմանը»,– ասել է Լավրովը Ուրալի դաշնային համալսարանում ելույթ ունենալիս։
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսքը» եւս մեկ ավանդ կդառնա Փարիզում կլիմայի գիտաժողովի ժամանակ ձեռք բերած համաձայնությունների կատարման գործում։





























